Մ.թ.ա. XIV–XIII դարերի իրի կրկնօրինակ է:
Իրի անունը՝ դաշույն:
Նյութը ՝ բրոնզ:
Պատրաստման եղանակը՝ ձուլում, ագուցում:
Չափերը՝
դաշույնի ընդհանուր երկարություն – 24,7 սմ,
շեղբի երկարությունը՝ 14,6 սմ,
շեղբի լայնությունը՝ 1,5- 3 սմ,
խաչարդի բարձրությունը՝ 2,8 սմ,
խաչարդի լայնությունը՝ 4 սմ,
դաստակի երկարությունը՝ 8 սմ,
դաստակի լայնությունը՝ 1,2 – 1,6 սմ,
գլխիկի տրամագիծը՝ 2,4 սմ,
կշիռը՝ 220 գր:
Տեսակը՝ երրորդ,
ենթատեսակը՝ բաղադրյալ դաշույն:
Դաշույնը ոչ մեծ, բայց արդյունավետ զենք է, որն ի սկզբանե օգտագործել են խաշնարած-անասնապահները: Սկսած մ.թ.ա. IV հազ. վերջից, երբ Հայկական լեռնաշխարհում գերիշխում էր Կուր-արաքսյան մշակույթը, ժամանակակից Հայաստանի տարածքում կիրառելի էին մկնդեղային բրոնզից պատրաստված պոչուկավոր դաշույնները: Ավելի ուշ ի հայտ են գալիս անագային բրոնզից պատրաստված դաշույնները:
Բրոնզե դաշույնները Մերձավոր Արևելքում և Կովկասում կիրառելի էին ոչ միայն միջին և ուշ բրոնզի դարերում, այլև վաղ երկաթի դարում` մինչև մ.թ.ա. VIII դ. ներառյալ: Հայաստանում հայտնաբերված բրոնզե դաշույնները յոթ տեսակի են և ունեն շատ ենթաձևեր:
TD001 դաշույնը բաղադրյալ դաշույն է և, ըստ եղած գրականության, պատկանում է դաշույնների երրորդ տեսակին: Սակայն տարբերվում է իր բռնակով, քանի որ այն կտրվածքում ունի ուղղանկյան ձև: Այդ հատկանիշով դաշույնը նման է երկրորդ տեսակի՝ «շրջանակավոր դաստակով դաշույններին»:
TD001 դաշույնի դաստակն ունի կլորավուն, կողքից հովհարաձև, սնամեջ, գլխիկ, միջանցիկ անցքով: Դաստակի վերին հատվածում՝ դիմային և հակառակ կողմերի վրա, կան երեք զուգահեռ, ուռուցիկ գծեր, իսկ մեջտեղում՝ երկարավուն եռնակյունաձև միջանցիկ կտրվածք, որից երևում է շեղբի պոչուկը:
Ավելի վար դաստակը հարդարված է զարդով, որը բաղկացած է չորս ոչ մեծ եռանկյունիներից, որոնք խաչ են կազմում: Շեղբը երկարավուն եռանկյունի է: Դաշույնը հավանաբար անցումային ձև է շրջանակավոր դաստակով դաշույններից դեպի բաղադրյալ դաշույնները: Այս հանգամանքը թույլ է տալիս այն թվագրել բաղադրյալ դաշույնների գոյատևման ավելի վաղ փուլով, այսինքն՝ մ.թ.ա. XIV-XIII դդ.: Այս դաշույնը հազվագյուտ օրինակ է, որին նմանը դժվար է գտնել:
Այս ժամանակաշրջանում հավանաբար դաշույնները ցույց էին տալիս դրանք կրողի՝ զինվորի սոցիալական դիրքը և կազմում էին ավանդական հանդերձանքի մասը:
Ժամանակակից Հայաստանի տարածքը, վաղ երկաթի դարում կոչվում էր Էթիունի, իսկ այս երկրի զինվորները ուրարտական արքաների կողմից կոչվում էին «խուրադինե», երբ իրենք ընդունվում էին Վանի թագավորության բանակի շարքերը: Արթիկի դամբարանների պեղումներից ստացված տվյալների համաձայն` Էթիունիի զինվորը, դուրս գալով ռազմի դաշտ, դաշույնից բացի, կարող էր կրել նաև նիզակ, սակր, նետ ու աղեղ:
Այս զենքով էթիունցիները, մ.թ.ա. XIV-XIII դդ., կռվում էին Միտանիի և Խեթական թագավորությունների բանակների դեմ, իսկ մ.թ.ա. VII-VI դդ.` կիմերների, սկյութների և մարերի դեմ:
Պատմական գիտությունների թեկնածու, պրոֆեսոր՝ Ս. Գ. Հմայակյան
Բոլոր իրերն էլ ձեռքի գործ են: Ձուլումից հետո պատճենը վարպետները լրիվ համապատասխանեցնում են բնօրինակին: Մենք ձգտել ենք, որ բանիմացներին հասու լինի ոչ միայն բնօրինակի վրա եղած յուրաքանչյուր քերծվածք ու ոլորք, այլև այն, խորհրդավոր ու վիպական դարաշրջանի շունչը:
Փայտից պատրաստված յուրահատուկ տուփը, որն ունի իր առանձին ապրանքանիշը նույնպես վերամշակվում է ձեռքի աշխատանքով և ծառայում է որպես վստահելի պահարան այս գործերի համար:
“Torgom-S” ընկերության յուրաքանչյուր ստեղծագործություն ունի իր նույնականացման համարը, որը դրոշմված է տիպարի դաստակին և պարտադիր նշված է նաև վկայագրում: Անհատական նույնականացման համարի տառերն ու թվերը տեղեկություն են պարունակում արտադրող ֆիրմայի մասին, նշում են այն, թե տիպարի բնօրինակը թուր է, թե դաշույն, նշում է նաև համապատասխան մոդելային շարքում իրի ունեցած կարգահամարը: Համարը նշանակվում է նաև իր տեղը ընկերության կատալոգում. օրինակ, “TD 006-112” համարը կարելի է վերծանել այսպես՝ T- “Torgom-S”, D – դաշույն, 006 – վեցերորդը դաշույնների շարքում. 112 –ը, իր նմանակների շարքում տվյալ տիպարի անհատական կարգահամարն է:
Իրի տեսակից կախված յուրաքանչյուր պատճենի առավելագուն քանակը կարող է տատանվել 200-2000 միջև, հանգամանք, որը ի սկզբանե նշվում է վկայագրում: Վերջին նմուշը պատրաստելուց հետո կաղապարները ոչնչացվում են: “Tօrgom-S”-ը երաշխավորում է տվյալ տիպարի նշված քանակի անգերազանցելիությունը:
Պատվերը Դուք կարող եք հեռախոսով կամ էլեկտրոնային փոստով, մեր ղեկավարները մոտ ժամանակներս կկապվի Ձեզ, որպեսզի հստակեցնենք առաքման և վճարման. Նաեւ ապրանքը հասանելի է ինքնին արտահանման կետերում տրամադրման, ք.Երևան:
“Torgom-S”, Երևան, Հայաստան
Հեռ: +374 93 41 41 40
Էլ. հասցե: torgom.am@gmail.com
Torgom 2017. ©
