“Torgom-S” ընկերությունը հիմնադրվել է 2015 թ.: Թնագարաններում և մասնավոր ժողովածուներում մենք գտնում ենք բրոնզեդարյան և վաղ երկաթեդարյան թրեր և դաշույններ և պատրաստում ենք դրանց ճշգրիտ պատճենները, որոնք փոխանցում են հազարմյակների խորքում թաքնված ժամանակների անկրկնելի շունչն ու ոգին: Մեր հիմնական նպատակն է Հայաստանի, և ավելի ընդգրկուն՝ Մերձավոր Արևելքի ու Կովկասի պատմա-մշակութային ժառանգության հասարակայնացումը:
Բնօրինակների հիման վրա պատրաստվող պատճենները հնարավորություն են ընձեռում ունենալ իր, որը լիովին համապատասխանում է այն զենքին, որով մարտի էին գնում մարտիկները հին օրերում: Համոզված ենք, որ այս հանգամանքը կարող է օժանդակել նրանց հանրայնացմանը, դառնալով հրապուրանք՝ թանգարան այցելելու համար:
Հատկանշական է, որ հինավուրց զենքի այս պատճենները մեծամասամբ արտադրվում են այնտեղ, որտեղ սարքվել ու օգտագործվել են իրենց բնօրինակները:
Բնօրինակների և պատճենների նկարագրությունն ու տեսակավորումը կատարվում է Հայաստանի Հանրապետության Գիտությունների Ազգային Ակադեմիայի Հնագիտության և ազգագրության ինստիտուտի առաջատար գիտաշխատողների կողմից:
Յուրաքանչյուր իրի համար կազմվում է վկայագիր, որտեղ կարելի է գնտել բնօրինակի նկարագրությունը, թվագրությունը, այն թե որ տեսակին և ենթաձևին է պատկանում զենքի տվյալ օրինակը, խոսվում է այդ թրի կամ դաշույնի կիրառման պատմության մասին:
“Torgom-S” ընկերության արտադրանքը առանձնահատուկ է ինչպես իր մշակութային բաղադրիչով, այնպես էլ միջոցների ապահով ներդրման տեսանկյունից: Այն կարող է հետաքրքրել ինչպես կոլլեկցիոներներին, այնպես էլ այն մարդկանց, ովքեր կցանկանան ունենալ հազվագյուտ մի իր, որի արժեքը ժամանակի ընթացքում միայն աճելու է:
Բրոնզե դաշույնները Մերձավոր Արևելքում և Կովկասում կիրառելի էին ոչ միայն միջին և ուշ բրոնզի դարերում, այլև վաղ երկաթի դարում` մինչև մ.թ.ա. VIII դ. ներառյալ: Հայաստանում հայտնաբերված բրոնզե դաշույնները յոթ տեսակի են և ունեն շատ ենթաձևեր:...
Բրոնզե դաշույնները Մերձավոր Արևելքում և Կովկասում կիրառելի էին ոչ միայն միջին և ուշ բրոնզի դարերում, այլև վաղ երկաթի դարում, մինչև մ.թ.ա. VIII դ. ներառյալ: Հայաստանում հայտնաբերված բրոնզե դաշույնները յոթ տեսակի են և ունեն շատ ենթաձևեր:...
Բրոնզե դաշույնները Մերձավոր Արևելքում և Կովկասում կիրառելի էին ոչ միայն միջին և ուշ բրոնզի դարերում, այլև վաղ երկաթի դարում, մինչև մ.թ.ա. VIII դ. ներառյալ: Հայաստանում հայտնաբերված բրոնզե դաշույնները յոթ տեսակի են և ունեն շատ ենթաձևեր:...
Բրոնզե դաշույնները Մերձավոր Արևելքում և Կովկասում կիրառելի էին ոչ միայն միջին և ուշ բրոնզի դարերում, այլև վաղ երկաթի դարում, մինչև մ.թ.ա. VIII դ. ներառյալ: Սակայն, մ.թ.ա. IX դ. Վերջից, իրավիճակը Հայկական լեռնաշխարհում կտրուկ փոխվեց, քանի որ այն ժամանակ...
Բրոնզե դաշույնները Մերձավոր Արևելքում և Կովկասում կիրառելի էին ոչ միայն միջին և ուշ բրոնզի դարերում, այլև վաղ երկաթի դարում, մինչև մ.թ.ա. VIII դ. ներառյալ: Հայաստանում հայտնաբերված բրոնզե դաշույնները յոթ տեսակի են և ունեն շատ ենթաձևեր:...
Բրոնզե դաշույնները Մերձավոր Արևելքում և Կովկասում տարածված էին ոչ միայն միջին և ուշ բրոնզի դարերում, այլև վաղ երկաթի դարում, մինչև մ.թ.ա. VIII դ. ներառյալ: Հայաստանում հայտնաբերված բրոնզե դաշույնները յոթ տեսակի են և ունեն շատ ենթաձևեր:...
Դաշույնի շեղբը երկարավուն եռանկյունաձև է, ծայրը քիչ կոր է: Այն ունի երեք “միջնաջիղ”, որոնցից շեշտված է կենտրոնականը: Վերևում, խաչարդից ներքև նրանք երկու կամարաձև փորվածքներով միանում են իրար և, աստիճանաբար նեղանալով...
TS001 թուրը պատկանում է երկրորդ տեսակին՝ շրջանակավոր դաստակով թրերին: Նման թրերն ունեն նեղ, երկար շեղբ, տափակ դաստակ, որի եզրերը բարձր են ու թեքված դեպի ներս ներդիրը պահելու համար: Նման թրեր Հայաստանում գտնվել են Կարմիր վանքի, Էջմիածնի...
Հայաստանի բրոնզե թրերը բաժանվում են չորս տեսակի (ըստ Ս. Եսայանի)՝ 1. Եղջյուրավոր (եղանաձև) դաստակով թրեր, 2. ամբողջապես ձուլված շրջանակավոր դաստակով թրեր (առաջավորասիական տեսակ), 3. ամբողջապես ձուլված, կտրվածքում շրջանաձև դաստակով թրեր:...


















Բոլոր իրերն էլ ձեռքի գործ են: Ձուլումից հետո պատճենը վարպետները լրիվ համապատասխանեցնում են բնօրինակին: Մենք ձգտել ենք, որ բանիմացներին հասու լինի ոչ միայն բնօրինակի վրա եղած յուրաքանչյուր քերծվածք ու ոլորք, այլև այն, խորհրդավոր ու վիպական դարաշրջանի շունչը:
Փայտից պատրաստված յուրահատուկ տուփը, որն ունի իր առանձին ապրանքանիշը նույնպես վերամշակվում է ձեռքի աշխատանքով և ծառայում է որպես վստահելի պահարան այս գործերի համար:
“Torgom-S” ընկերության յուրաքանչյուր ստեղծագործություն ունի իր նույնականացման համարը, որը դրոշմված է տիպարի դաստակին և պարտադիր նշված է նաև վկայագրում: Անհատական նույնականացման համարի տառերն ու թվերը տեղեկություն են պարունակում արտադրող ֆիրմայի մասին, նշում են այն, թե տիպարի բնօրինակը թուր է, թե դաշույն, նշում է նաև համապատասխան մոդելային շարքում իրի ունեցած կարգահամարը: Համարը նշանակվում է նաև իր տեղը ընկերության կատալոգում. օրինակ, “TD 006-112” համարը կարելի է վերծանել այսպես՝ T- “Torgom-S”, D – դաշույն, 006 – վեցերորդը դաշույնների շարքում. 112 –ը, իր նմանակների շարքում տվյալ տիպարի անհատական կարգահամարն է:
Իրի տեսակից կախված յուրաքանչյուր պատճենի առավելագուն քանակը կարող է տատանվել 200-2000 միջև, հանգամանք, որը ի սկզբանե նշվում է վկայագրում: Վերջին նմուշը պատրաստելուց հետո կաղապարները ոչնչացվում են: “Tօrgom-S”-ը երաշխավորում է տվյալ տիպարի նշված քանակի անգերազանցելիությունը:
Դուք կարող եք պատվեր կատարել հեռախոսով կամ էլ. փոստով. մեր կազմակերպիչները արագ կկապվեն Ձեր հետ , ճշգրտելու համար առաքման և վճարի հետ առնչվող մանրամասները: Բացի այս, նմուշը կարելի է ստանալ գնման կետերում, քաղաք Երևան:
Հայաստան, 0033, Երևան, Հակոբ Հակոբյան փողոց, տուն 3, Երևանի Մաթեմատիկական Մեքենաների Գիտահետազոտական Ինստիտուտ (Մերգելյանի ինստիտուտ):
“Torgom-S”, Երևան, Հայաստան
Հեռ: +374 93 41 41 40
Էլ. հասցե: torgom.am@gmail.com
Torgom 2017. ©
