Մ.թ.ա. VIII-VII դդ. իրի կրկնօրինակն է:
Իրի անուն՝ դաշույն:
Նյութը՝ բրոնզ:
Պատրաստման եղանակը՝ ձուլում:
Չափերը՝
դաշույնի ընդհանուր երկարություն՝ 38.2 սմ,
շեղբի երկարությունը՝ 25.7 սմ,
շեղբի լայնությունը՝ 0.3- 4.7 սմ,
խաչարդի բարձրությունը՝ 2.7 սմ,
խաչարդի լայնությունը՝ 5 սմ,
դաստակի երկարությունը՝ 6.4 սմ,
դաստակի լայնությունը՝1.7 սմ,
գլխիկի բարձրությունը՝ 3 սմ,
գլխիկի լայնությունը՝ 5.8 սմ,
կշիռը՝ 660 գր:
Տեսակը՝ յոթերորդ:
Դաշույնը ոչ մեծ, բայց արդյունավետ զենք է, որն ի սկզբանե օգտագործել են խաշնարած-անասնապահները: Սկսած մ.թ.ա. IV հազ. վերջերից, երբ Հայկական լեռնաշխարհում գերիշխում էր Կուր-արաքսյան մշակույթը, ժամանակակից Հայաստանի տարածքում գերակշռում էին մկնդեղային բրոնզից պատրաստված պոչուկավոր դաշույնները: Ավելի ուշ ի հայտ են գալիս անագային բրոնզից պատրաստված դաշույնները:
Բրոնզե դաշույնները Մերձավոր Արևելքում և Կովկասում կիրառելի էին ոչ միայն միջին և ուշ բրոնզի դարերում, այլև վաղ երկաթի դարում, մինչև մ.թ.ա. VIII դ. ներառյալ:
Սակայն, մ.թ.ա. IX դ. Վերջից, իրավիճակը Հայկական լեռնաշխարհում կտրուկ փոխվեց, քանի որ այն ժամանակ բարեփոխիչ Իշպունի արքան՝ Վանի թագավորության գահակալը, սկսեց իր բանակի վերազինումը երկաթե զենքերով: Արդյունքում, աստիճանաբար բրոնզե դաշույնները ու թրերը դուրս են մղվում գործածությունից, նաև կենտրոնից հեռու գտնվող տարածաշրջաններում, և հազվադեպ են հանդիպում մ.թ.ա. VII-VI դդ. դամբարաններում: Հայաստանում հայտնաբերված բրոնզե դաշույնները բաժանվում են յոթ տեսակի և ունեն շատ ենթաձևեր:
TD004 դաշույնը պատկանում է յոթերորդ տեսակին: Նման դաշույնները Հայաստանում ի հայտ են գալիս մ.թ.ա. VIII դ. և մասնագիտական գրականության մեջ կոչվում են “լալվարյան”: Սակայն դրանք տարբեր են և դեռ չեն ենթարկվում հստակ դասակարգման: Այս դաշույնը առանձնանում է իր հովհարաձև գլխիկով: Այսպիսի ձևավորում ունեցող դաշույնները բավականին հազվադեպ են և Հայաստանի տարածքում, մասնավորապես, հայտնի են Նոյեմբերյանում, Թումանյանում, Տավուշի Աստղիբլուրում և Շիրակավանում կատարված պեղումների շնորհիվ, ու թվագրվում են մ.թ.ա. VIII դ. և համեմատաբար ավելի ուշ ժամանակաշրջաններով:
TD004 դաշույնի գլխիկը և խաչարդը երկու կողմից հարդարված են կրկնակի շարքերով, խիտ դասավորված եռանկյունաձև և ուղղանկյունաձև ոչ միջանցիկ կտրվածքներով: Դաստակը, կտրվածքում, ձվածիր է և հարդարված է հինգ հորիզոնական, զուգահեռ տեղադրված ցայտուն լայն “գծերով”:
Իրի շեղբը տեղ-տեղ մաշվել է, հավանաբար, մարտերի ժամանակ օգտագործված լինելու պատճառով: Հավասարաչափ նեղանալով՝ շեղբը կորանում է ծայրի հատվածում: Այն երկու կողմից օժտված է ուղղահայաց իջնող կենտրոնական միջնաջիղով:
Դաշույնն ունի ամբողջովին ձուլված, դաշույնի համար որևէ գործառույթ չունեցող խաչարդ, ինչից ելնելով կարելի է եզրակացնել, որ այն կարող է լինել Հայաստանի բաղադրյալ ենթատեսակի դաշույնների, կամ VIII-VII դդ. ասուրական դաշույնների նմանակումը. ասուրական այն դաշույնների, որոնց դաստակները ձևավորված էին կարծես դուրս ցցված սկավառակներով, և, որոնց նմանակումը մենք տեսնում ենք տվյալ դաշույնի դաստակի վրա: Հետաքրքիր է, որ նման բրոնզե դատակով ասուրական երկաթե դաշույն հայտնի է Աստղաձորից (Սևանա լճի ավազան): Այն գտնվել է դամբարանում, գուրզի և “ասուրական” լկամի հետ:
Դաշույնը մատնանշում էր այն կրողի սոցիալական դիրքը հասարակությունում և կազմում էին ավանդական հանդերձանքի մասը:
Ժամանակակից Հայաստանի տարածքը վաղ երկաթի դարում կոչվում էր Էթիունի, իսկ այս երկրի զինվորները ուրարտական արքաների կողմից կոչվում էին «խուրադինե», երբ ընդունվում էին Վանի թագավորության բանակի շարքերը: Արթիկի դամբարանների պեղումներից ստացված տվյալների համաձայն` Էթիունիի զինվորը, դուրս գալով ռազմի դաշտ, դաշույնից բացի կարող էր կրել նաև նիզակ, սակր, նետ ու աղեղ:
Այս զենքով էթիունցիները մ.թ.ա. VIII-VII դդ. կռվում էին կիմերների, սկյութների և մարերի դեմ:
Պատմական գիտությունների թեկնածու, պրոֆեսոր՝ Ս. Գ. Հմայակյան
Բոլոր իրերն էլ ձեռքի գործ են: Ձուլումից հետո պատճենը վարպետները լրիվ համապատասխանեցնում են բնօրինակին: Մենք ձգտել ենք, որ բանիմացներին հասու լինի ոչ միայն բնօրինակի վրա եղած յուրաքանչյուր քերծվածք ու ոլորք, այլև այն, խորհրդավոր ու վիպական դարաշրջանի շունչը:
Փայտից պատրաստված յուրահատուկ տուփը, որն ունի իր առանձին ապրանքանիշը նույնպես վերամշակվում է ձեռքի աշխատանքով և ծառայում է որպես վստահելի պահարան այս գործերի համար:
“Torgom-S” ընկերության յուրաքանչյուր ստեղծագործություն ունի իր նույնականացման համարը, որը դրոշմված է տիպարի դաստակին և պարտադիր նշված է նաև վկայագրում: Անհատական նույնականացման համարի տառերն ու թվերը տեղեկություն են պարունակում արտադրող ֆիրմայի մասին, նշում են այն, թե տիպարի բնօրինակը թուր է, թե դաշույն, նշում է նաև համապատասխան մոդելային շարքում իրի ունեցած կարգահամարը: Համարը նշանակվում է նաև իր տեղը ընկերության կատալոգում. օրինակ, “TD 006-112” համարը կարելի է վերծանել այսպես՝ T- “Torgom-S”, D – դաշույն, 006 – վեցերորդը դաշույնների շարքում. 112 –ը, իր նմանակների շարքում տվյալ տիպարի անհատական կարգահամարն է:
Իրի տեսակից կախված յուրաքանչյուր պատճենի առավելագուն քանակը կարող է տատանվել 200-2000 միջև, հանգամանք, որը ի սկզբանե նշվում է վկայագրում: Վերջին նմուշը պատրաստելուց հետո կաղապարները ոչնչացվում են: “Tօrgom-S”-ը երաշխավորում է տվյալ տիպարի նշված քանակի անգերազանցելիությունը:
Պատվերը Դուք կարող եք հեռախոսով կամ էլեկտրոնային փոստով, մեր ղեկավարները մոտ ժամանակներս կկապվի Ձեզ, որպեսզի հստակեցնենք առաքման և վճարման. Նաեւ ապրանքը հասանելի է ինքնին արտահանման կետերում տրամադրման, ք.Երևան:
“Torgom-S”, Երևան, Հայաստան
Հեռ: +374 93 41 41 40
Էլ. հասցե: torgom.am@gmail.com
Torgom 2017. ©
