Close

Դաշույն TD006:

Մ.թ.ա. XI-IX դդ. իրի կրկնօրինակն է:

Բնօրինակը պահվում է Արցախի պետական պատմա-գավառագիտական թանգարանի զետեղարանում (ք. Ստեփանակերտ):
Իրի անունը՝ դաշույն:
Նյութը՝ բրոնզ:
Պատրաստման եղանակը՝ ձուլում, ագուցում:
Չափերը՝
դաշույնի ընդհանուր երկարությունը՝ 31.5 սմ,
շեղբի երկարությունը՝ 20.4 սմ,
շեղբի լայնությունը՝ 0.1-2.5 սմ,
խաչարդի բարձրությունը՝ 1.4 սմ,
խաչարդի լայնությունը՝ 3.4 սմ,
դաստակի երկարությունը՝ 7.4 սմ,
դաստակի տրամագիծը կենտրոնական մասում՝ 1.6 սմ,
գլխիկի բարձրությունը՝ 2.1 սմ,
գլխիկի ստորին տրամագիծը՝ 3.4 սմ,
կշիռը՝ 180 գր:
Տեսակը՝ երրորդ,
ենթատեսակը՝ Սևանյան (բաղադրյալ ):

Դաշույնը ոչ մեծ, բայց արդյունավետ զենք է, որն ի սկզբանե օգտագործել են խաշնարած-անասնապահները: Սկսած մ.թ.ա. IV հազ. վերջից, երբ Հայկական լեռնաշխարհում գերիշխում էր Կուր-արաքսյան մշակույթը, ժամանակակից Հայաստանի տարածքում կիրառելի էին մկնդեղային բրոնզից պատրաստված պոչուկավոր դաշույնները: Ավելի ուշ, ի հայտ են գալիս անագային բրոնզից պատրաստված դաշույնները:

Բրոնզե դաշույնները Մերձավոր Արևելքում և Կովկասում տարածված էին ոչ միայն միջին և ուշ բրոնզի դարերում, այլև վաղ երկաթի դարում, մինչև մ.թ.ա. VIII դ. ներառյալ: Հայաստանում հայտնաբերված բրոնզե դաշույնները յոթ տեսակի են և ունեն շատ ենթաձևեր:

TD006 դաշույնի շեղբը նեղ է, ունի երկարավուն եռանկյան ձև: Այն օժտված է հինգ միջնաջիղերով, որոնցում առանձնանում է ավելի բարձրը՝ կենտրոնականը: Դրանք կազմում են զարդանախշ, իրար մեջ ներգծված եռանկյունիների տեսքով: Շեղբը ունի պոչուկ, որն ամրացված է դաստակում: Խաչարդը ցածր է, հարդարված է երեք հորիզոնական, իրար զուգահեռ ներճկված ակոսներով: Բնօրինակի դաստակը մասնակի է պահպանված, և այն վերականգնված է ըստ պահպանված հատվածի: Այն հարդարված է եղևնաձև զարդանախշով: Դաստակի և շեղբի նման ձևավորմամբ այս օրինակը տարբերվում է տվյալ տեսակի դաշույններից:

Դաշույնի գլխիկը չի պահպանվել, և վերականգնվել է այդ ժամանակաշրջանի դաշույնների օրինակով: TD006 դաշույնի գլխիկը կիսագնդաձև է, զարդարված է երկու շարք փորագրված եռանկյունիներով: Ստորին շարքում դրանք տեղադրված են հետևյալ ձևով. ներքևում՝ ութ եռանկյունի, գագաթներով դեպի վեր, իսկ վերևում՝ ևս ութ եռանկյունի, գագաթներով դեպի վար: Գլխիկի վերնամասը նույնպես հարդարված է հավասարասրուն եռնակյունիներով, որոնք տեղադրված են գագաթներով դեպի վեր: Այս չորս եռանկյունիները կազմում են երեք խաչազարդեր: Առաջինը փորագիր է, հավասարաթև: Երկրորդը կազմված է եռանկյունիների կողմերով, իսկ երրորդը գծագրված է դրանց վրա: Ամենայն հավանականությամբ, սնամեջ եռանկյունիներում ագուցված են եղել փայտե գունավոր ներդիրներ: Եռանկյունիների ընդհանուր քանակը քսանն է: Հավանաբար, վարպետը բաժանել է շրջանը չորս և ութ մասերի:

Մ.թ.ա. XI-IX դդ. դաշույնը հավանաբար մատնանշում էր այն կրողի՝ զինվորի սոցիալական դիրքը և կազմում էր ավանդական հանդերձանքի մասը:

Ժամանակակից Հայաստանը վաղ երկաթի դարում կրում էր Էթիունի անունը, իսկ այս երկրի զինվորները ուրարտական արքաների կողմից կոչվում էին «խուրադինե», երբ նրանք ընդունվում էին Վանի թագավորության բանակի շարքերը: Արթիկի դամբարանների պեղումներից ստացված տվյալների համաձայն` Էթիունիի զինվորը դաշույնից բացի կրում էր նաև նիզակ, սակր, նետ ու աղեղ:

Պատմական գիտությունների թեկնածու, պրոֆեսոր՝ Ս. Գ. Հմայակյան

ՁԵՌՔԻ ԱՇԽԱՏԱՆՔ



Բոլոր իրերն էլ ձեռքի գործ են: Ձուլումից հետո պատճենը վարպետները լրիվ համապատասխանեցնում են բնօրինակին: Մենք ձգտել ենք, որ բանիմացներին հասու լինի ոչ միայն բնօրինակի վրա եղած յուրաքանչյուր քերծվածք ու ոլորք, այլև այն, խորհրդավոր ու վիպական դարաշրջանի շունչը:

Փայտից պատրաստված յուրահատուկ տուփը, որն ունի իր առանձին ապրանքանիշը նույնպես վերամշակվում է ձեռքի աշխատանքով և ծառայում է որպես վստահելի պահարան այս գործերի համար:

limited edition

“Torgom-S” ընկերության յուրաքանչյուր ստեղծագործություն ունի իր նույնականացման համարը, որը դրոշմված է տիպարի դաստակին և պարտադիր նշված է նաև վկայագրում: Անհատական նույնականացման համարի տառերն ու թվերը տեղեկություն են պարունակում արտադրող ֆիրմայի մասին, նշում են այն, թե տիպարի բնօրինակը թուր է, թե դաշույն, նշում է նաև համապատասխան մոդելային շարքում իրի ունեցած կարգահամարը: Համարը նշանակվում է նաև իր տեղը ընկերության կատալոգում. օրինակ, “TD 006-112” համարը կարելի է վերծանել այսպես՝ T- “Torgom-S”, D – դաշույն, 006 – վեցերորդը դաշույնների շարքում. 112 –ը, իր նմանակների շարքում տվյալ տիպարի անհատական կարգահամարն է:

Իրի տեսակից կախված յուրաքանչյուր պատճենի առավելագուն քանակը կարող է տատանվել 200-2000 միջև, հանգամանք, որը ի սկզբանե նշվում է վկայագրում: Վերջին նմուշը պատրաստելուց հետո կաղապարները ոչնչացվում են: “Tօrgom-S”-ը երաշխավորում է տվյալ տիպարի նշված քանակի անգերազանցելիությունը:

Պատվեր և առաքում

Պատվերը Դուք կարող եք հեռախոսով կամ էլեկտրոնային փոստով, մեր ղեկավարները մոտ ժամանակներս կկապվի Ձեզ, որպեսզի հստակեցնենք առաքման և վճարման. Նաեւ ապրանքը հասանելի է ինքնին արտահանման կետերում տրամադրման, ք.Երևան:

Պատվիրել