Close

Դաշույն TD003:

Մ.թ.ա. XIV-XII դարերի իրի կրկնօրինակն է:

Իրի անունը՝ դաշույն:
Նյութը՝ բրոնզ:
Պատրաստման եղանակը՝ ձուլում:
Չափերը՝
դաշույնի ընդհանուր երկարությունը՝ 30.3 սմ,
շեղբի երկարությունը՝ 19 սմ,
շեղբի լայնությունը՝ 1- 7.7 սմ,
խաչարդի բարձրություն՝ 2.5 սմ,
խաչարդի լայնությունը՝ 7.7 սմ,
դաստակի երկարությունը (առանց գլխիկի)՝ 6.3 սմ,
դաստակի տրամագիծը՝ 2.2 սմ,
գլխիկի բարձրաությունը՝ 2.7 սմ,
գլխիկի ստորին տրամագիծը՝ 4 սմ,
կշիռը՝ 720 գր:
Տեսակը՝ Երրորդ:

Դաշույնը ոչ մեծ, բայց արդյունավետ զենք է, որն ի սկզբանե օգտագործել են խաշնարած-անասնապահները: Սկսած մ.թ.ա. IV հազ. վերջից, երբ Հայկական լեռնաշխարհում գերիշխում էր Կուր-արաքսյան մշակույթը, ժամանակակից Հայաստանի տարածքում կիրառելի էին մկնդեղային բրոնզից պատրաստված պոչուկավոր դաշույնները: Ավելի ուշ ի հայտ են գալիս անագային բրոնզից պատրաստված դաշույնները:

Բրոնզե դաշույնները Մերձավոր Արևելքում և Կովկասում կիրառելի էին ոչ միայն միջին և ուշ բրոնզի դարերում, այլև վաղ երկաթի դարում, մինչև մ.թ.ա. VIII դ. ներառյալ: Հայաստանում հայտնաբերված բրոնզե դաշույնները յոթ տեսակի են և ունեն շատ ենթաձևեր:

TD003 դաշույնը կարելի է դասել ամբողջությամբ ձուլվածների, այսինքն՝ “Լճաշենյան” խողովակակոթառ դաշույնների տեսակին (տեսակ № 3, տարբերակ չորրորդ՝ շեղբի կենտրոնում ուղղահայաց ելուստով, ամբողջությամբ ձուլված դաշույններ):

Դաշույնի շեղբը ունի երկարավուն եռանկյան ձև, սայրը ներքևում քիչ կորանում է, կենտրոնական միջնաջիղը ունի դուրս ճկված ուղղանկյան ձև, որ սկսվում է խաչարդից (սայրակալից) և ավարտվում է դաշույնի ծայրի մոտ:

Խաչարդը եռանկյունաձև է և ունի թեք ուսեր: Դաստակը գլանաձև է, կրում է չորս կողմից իջնող ցայտուն “ջղեր”, որոնցից դիմային կողմինը հարդարված է գծազարդերով և խաչարդի վրա ավարտվում է ֆալոսաձև պատկերով:

Գլխիկը կիսաձվածիր է, հարդարված է ցանցազարդով: Ցանցազարդը բաղկացած է եռանկյունիներից, որոնց ստորին շարքը կազմված է ութ միջանցիկ, գագաթներով դեպի վեր նայող եռանկյունիներից: Արդյունքում ձևավորվել են ևս ութ, եռանկյունիներ, որոնց մեջ փորագրված են փոքր միջանցիկ եռանկունազարդեր: Վերին հատվածը ուռուցիկ է, վրան փորագրված են չորս հավասարակողմ եռանկյունիներ, որոնք դասավորված են այնպես, որ իրենց կողմերը խաչ են կազմում: Գլխիկը ժամանակին ագուցված է եղել փայտե ներդիրներով:

Մ.թ.ա. XIV-XII դդ. դաշույնները հավանաբար ցույց էին տալիս դրանք կրողի՝ զինվորի սոցիալական պատկանելությունը և կազմում էին ավանդական հանդերձանքի մասը:

Ժամանակակից Հայաստանի տարածքը վաղ երկաթի դարում կոչվում էր Էթիունի, իսկ այս երկրի զինվորները ուրարտական արքաների կողմից կոչվում էին «խուրադինե», երբ ընդունվում էին Վանի թագավորության բանակի շարքերը: Արթիկի դամբարանների պեղումներից ստացված տվյալների համաձայն` Էթիունիի զինվորը, դուրս գալով ռազմի դաշտ, դաշույնից բացի, կարող էր կրել նաև նիզակ, սակր, նետ ու աղեղ:

Այս զենքով էթիունցիները մ.թ.ա. XIV-XIII դդ. կռվում էին Միտանիի և Խեթական թագավորությունների բանակների դեմ:

Պատմական գիտությունների թեկնածու, պրոֆեսոր՝ Ս. Գ. Հմայակյան

ՁԵՌՔԻ ԱՇԽԱՏԱՆՔ



Բոլոր իրերն էլ ձեռքի գործ են: Ձուլումից հետո պատճենը վարպետները լրիվ համապատասխանեցնում են բնօրինակին: Մենք ձգտել ենք, որ բանիմացներին հասու լինի ոչ միայն բնօրինակի վրա եղած յուրաքանչյուր քերծվածք ու ոլորք, այլև այն, խորհրդավոր ու վիպական դարաշրջանի շունչը:

Փայտից պատրաստված յուրահատուկ տուփը, որն ունի իր առանձին ապրանքանիշը նույնպես վերամշակվում է ձեռքի աշխատանքով և ծառայում է որպես վստահելի պահարան այս գործերի համար:

limited edition

“Torgom-S” ընկերության յուրաքանչյուր ստեղծագործություն ունի իր նույնականացման համարը, որը դրոշմված է տիպարի դաստակին և պարտադիր նշված է նաև վկայագրում: Անհատական նույնականացման համարի տառերն ու թվերը տեղեկություն են պարունակում արտադրող ֆիրմայի մասին, նշում են այն, թե տիպարի բնօրինակը թուր է, թե դաշույն, նշում է նաև համապատասխան մոդելային շարքում իրի ունեցած կարգահամարը: Համարը նշանակվում է նաև իր տեղը ընկերության կատալոգում. օրինակ, “TD 006-112” համարը կարելի է վերծանել այսպես՝ T- “Torgom-S”, D – դաշույն, 006 – վեցերորդը դաշույնների շարքում. 112 –ը, իր նմանակների շարքում տվյալ տիպարի անհատական կարգահամարն է:

Իրի տեսակից կախված յուրաքանչյուր պատճենի առավելագուն քանակը կարող է տատանվել 200-2000 միջև, հանգամանք, որը ի սկզբանե նշվում է վկայագրում: Վերջին նմուշը պատրաստելուց հետո կաղապարները ոչնչացվում են: “Tօrgom-S”-ը երաշխավորում է տվյալ տիպարի նշված քանակի անգերազանցելիությունը:

Պատվեր և առաքում

Պատվերը Դուք կարող եք հեռախոսով կամ էլեկտրոնային փոստով, մեր ղեկավարները մոտ ժամանակներս կկապվի Ձեզ, որպեսզի հստակեցնենք առաքման և վճարման. Նաեւ ապրանքը հասանելի է ինքնին արտահանման կետերում տրամադրման, ք.Երևան:

Պատվիրել