Close

Դաշույն TD007:

Մ.թ.ա. IX-VIII դդ. իրի կրկնօրինակն է:

Իրի անունը՝ դաշույն:
Նյութը՝ բրոնզ:
Պատրաստման եղանակը՝ ձուլում:
Չափերը՝
դաշույնի ընդհանուր երկարությունը՝ 30.4 սմ,
շեղբի երկարությունը՝ 17.3 սմ,
շեղբի լայնությունը՝ 0.3-6.6 սմ,
խաչարդի բարձրությունը՝ 1.3-1.7 սմ,
խաչարդի լայնություն՝ 6.1 սմ,
դաստակի երկարությունը՝ 8.5 սմ,
դաստակի տրամագիծըը՝ 2.1- 2.8 սմ,
գլխիկի բարձրությունը՝ 2.9 սմ,
գլխիկի տրամագծերը՝ 4, 4.4 սմ,
Կշիռը՝ 610 գր:
Տեսակը՝ երրորդ:

Դաշույնը ոչ մեծ, բայց արդյունավետ զենք է, որն ի սկզբանե օգտագործել են խաշնարած-անասնապահները: Սկսած մ.թ.ա. IV հազ. վերջից, երբ Հայկական լեռնաշխարհում գերիշխում էր Կուր-արաքսյան մշակույթը, ժամանակակից Հայաստանի տարածքում կիրառելի էին մկնդեղային բրոնզից պատրաստված պոչուկավոր դաշույնները: Ավելի ուշ ի հայտ են գալիս անագային բրոնզից պատրաստված դաշույնները:

Բրոնզե դաշույնները Մերձավոր Արևելքում և Կովկասում տարածված էին ոչ միայն միջին և ուշ բրոնզի դարերում, այլև վաղ երկաթի դարում, մինչև մ.թ.ա. VIII դ. ներառյալ: Հայաստանում հայտնաբերված բրոնզե դաշույնները յոթ տեսակի են և ունեն շատ ենթաձևեր:

TD007 դաշույնը կարելի է դասել ամբողջապես ձուլված, այսինքն՝ “Լճաշենյան” խողովակակոթառ դաշույների տեսակին (տեսակ № 3):

Դաշույնի շեղբը երկարավուն եռանկյունաձև է, ծայրը քիչ կոր է: Այն ունի երեք “միջնաջիղ”, որոնցից շեշտված է կենտրոնականը: Վերևում, խաչարդից ներքև նրանք երկու կամարաձև փորվածքներով միանում են իրար և, աստիճանաբար նեղանալով, ավարտվում են ծայրի մոտ: Շեղբի նման հարդարումով, այն հիշեցնում է Էջմիածնի նախկին թանգարանի դաշույներից մեկը:

Այս դաշույնի ոչ լայն խաչարդն ունի խորը ակոս, իսկ սնամեջ դաստակը առանձնանում է ամբողջապես ձուլված նման դաշույններից, քանի որ հադարված է յուրահատուկ զարդանախշով: Դաստակը գլանաձև է, փոքր-ինչ նեղանում է կենտրոնական հատվածում: Դաստակը կենտրոնական հատվածից ներքև ունի շեշտված եզրերով կլոր անցք, որին վերևից և ներքևից միանում են դեպի անցքը նեղացող երկուական ակոս: Այսպիսով, կազմվում են երեք “ջիղեր”, որոնք կազմում են կենտրոնական “ջիղ” ունեցող անկյունաձև զարդանախշ: Այս զարդանախշը հիշեցնում է դաշույնների երրորդ տեսակի չորրորդ տարբերակի դաստակները: Շեղբի և դաստակի հարդարման այս առանձնահատկությունները հնարավորություն են ընձեռում ենթադրելու, որ այս դաշույնը կարող էր լինել հանդիսանում է չորրորդ տարբերակի դաշույններից կատարված կրկնօրինակ, հետևաբար և թվագրվել ավելի ուշ դարաշրջանով, այսինքն՝ մ.թ.ա. IX-VIII դդ.:

Գլխիկը բարձր է, փոքր-ինչ երկակավուն-կիսագնդաձև է և սնամեջ: Գլխիկը եզրերում օժտված է տասը ձվածիր կտրվածքներով:

Դաշույնը պատրաստված է հատուկ եղանակով, դաստակի և գլխիկի համար մոմի կաղապարի կիրառմամբ:

Այս դարաշրջանում դաշույնը մատնանշում էր այն կրողի՝ զինվորի սոցիալական դիրքը հասարակությունում, և կազմում էր ավանդական հանդերձանքի մասը:

Ժամանակակից Հայաստանի տարածքը վաղ երկաթի դարում կրում էր Էթիունի անունը, իսկ այս երկրի զինվորները ուրարտական արքաների կողմից կոչվում էին «խուրադինե», երբ ընդունվում էին Վանի թագավորության բանակի շարքերը: Արթիկի դամբարանների պեղումներից ստացված տվյալների համաձայն` Էթիունիի զինվորը, դուրս գալով ռազմի դաշտ, դաշույնից բացի կարող էր կրել նաև նիզակ, սակր, նետ ու աղեղ:

Այս զենքով էթիունցիները մ.թ.ա. IX-VIII դդ. պատերազմում էին կիմերների դեմ:

Պատմական գիտությունների թեկնածու, պրոֆեսոր Ս.Գ. Հմայակյան

ՁԵՌՔԻ ԱՇԽԱՏԱՆՔ



Բոլոր իրերն էլ ձեռքի գործ են: Ձուլումից հետո պատճենը վարպետները լրիվ համապատասխանեցնում են բնօրինակին: Մենք ձգտել ենք, որ բանիմացներին հասու լինի ոչ միայն բնօրինակի վրա եղած յուրաքանչյուր քերծվածք ու ոլորք, այլև այն, խորհրդավոր ու վիպական դարաշրջանի շունչը:

Փայտից պատրաստված յուրահատուկ տուփը, որն ունի իր առանձին ապրանքանիշը նույնպես վերամշակվում է ձեռքի աշխատանքով և ծառայում է որպես վստահելի պահարան այս գործերի համար:

limited edition

“Torgom-S” ընկերության յուրաքանչյուր ստեղծագործություն ունի իր նույնականացման համարը, որը դրոշմված է տիպարի դաստակին և պարտադիր նշված է նաև վկայագրում: Անհատական նույնականացման համարի տառերն ու թվերը տեղեկություն են պարունակում արտադրող ֆիրմայի մասին, նշում են այն, թե տիպարի բնօրինակը թուր է, թե դաշույն, նշում է նաև համապատասխան մոդելային շարքում իրի ունեցած կարգահամարը: Համարը նշանակվում է նաև իր տեղը ընկերության կատալոգում. օրինակ, “TD 006-112” համարը կարելի է վերծանել այսպես՝ T- “Torgom-S”, D – դաշույն, 006 – վեցերորդը դաշույնների շարքում. 112 –ը, իր նմանակների շարքում տվյալ տիպարի անհատական կարգահամարն է:

Իրի տեսակից կախված յուրաքանչյուր պատճենի առավելագուն քանակը կարող է տատանվել 200-2000 միջև, հանգամանք, որը ի սկզբանե նշվում է վկայագրում: Վերջին նմուշը պատրաստելուց հետո կաղապարները ոչնչացվում են: “Tօrgom-S”-ը երաշխավորում է տվյալ տիպարի նշված քանակի անգերազանցելիությունը:

Պատվեր և առաքում

Պատվերը Դուք կարող եք հեռախոսով կամ էլեկտրոնային փոստով, մեր ղեկավարները մոտ ժամանակներս կկապվի Ձեզ, որպեսզի հստակեցնենք առաքման և վճարման. Նաեւ ապրանքը հասանելի է ինքնին արտահանման կետերում տրամադրման, ք.Երևան:

Պատվիրել