Close

Թուր TS001:

Մ.թ.ա. II հազ. իրի կրկնօրինակն է:

Իրի անունը՝ թուր:
Նյութը՝ բրոնզ:
Պատրաստման եղանակը՝ ձուլում:
Չափերը՝
թրի ընդհանուր երկարությունը՝ 58.3 սմ,
շեղբի երկարությունը՝ 46.8 սմ,
շեղբի լայնությունը՝ 3-4 սմ,
խաչարդի բարձրություն՝ 1 սմ,
խաչարդի լայնությունը՝ 4.7 սմ,
դաստակի երկարությունը՝ 9.5 սմ,
դաստակի լայնությունը ներքևում, մոտ՝ 3.3 սմ,
գլխիկի մոտ՝ 2.4 սմ,
կենտրոնում՝ 1.6 սմ,
դաստակի հաստությունը՝ 0.8-1.3 սմ,
գլխիկի բարձրությունը՝ 1.1 սմ,
գլխիկի տրամագիծը՝ 3.8 սմ,
կշիռը՝ 550 գր,
տեսակը՝ երկրորդ (առաջավորասիական, շրջանակավոր դաստակով ամբողջական ձուլված թրեր):
Ենթախումբը՝ երրորդ,
տարբերակ՝ տասներորդ:

Հայկական լեռնաշխարհում թրերն ի հայտ են գալիս մ.թ.ա. III հազ. վերջից, միջին բրոնզի դարում: Այն, որ թրերը իհայտ են գալիս ավելի ուշ քան դաշույնները, առիթ է տվել ենթադրության համար, որ դրանք զարգացել ենդաշույններից՝ դառնալով ավելի երկար: Այս է վկայում թրի անունը սեպագիր արձանագրություններում: Օրինակ,խեթական սեպագիր տեքստերում, թուրը կոչված է GIR.GAL, որն ունի “մեծ դաշույն” (“թուր”) նշանակությունը:

Հայաստանի բրոնզե թրերը բաժանվում են չորս տեսակի (ըստ Ս. Եսայանի)՝ եղջյուրավոր դաստակով թրեր,ամբողջապես ձուլված շրջանակավոր դաստակով թրեր (առաջավորասիական տեսակ), ամբողջապես ձուլված,կտրվածքում շրջանաձև դաստակով թրեր:

Առանձին խումբ են կազմում զենքի հատուկ տեսակը՝ սուսերները, որոնց զուգահեռները հայտնի են Կրետե-Միկենյան աշխարհից:

TS001 թուրը պատկանում է երկրորդ տեսակին՝ շրջանակավոր դաստակով թրերին: Նման թրերն ունեն նեղ, երկարշեղբ, տափակ դաստակ, որի եզրերը բարձր են ու թեքված դեպի ներս ներդիրը պահելու համար: Նման թրերՀայաստանում գտնվել են Կարմիր վանքի, Էջմիածնի, Ալավերդու և այլ վայրերում ձեռնարկված պեղումներիշնորհիվ: Դրանք ունեն 30 սմ.-ից (Կարմիր վանք) մինչև 58 սմ.(բնութագրվող օրինակը) երկարություն:

Ըստ Ա. Փիլիպոսյանի դասակարգման, այս տեսակի թրերը և դաշույնները բաժանվում են երեք ենթախմբի՝բազմաթիվ տարբերակներով (32 տարբերակ): Առաջին ենթախմբի թրերը բաղկացած են միայն դաստակից ու շեղբից,երկրորդ ենթախմբի թրերն ունեն դաստակ, խաչարդ և շեղբ, իսկ երրորդ ենթախմբի թրերը՝ գլխիկ, դաստակ,խաչարդ և շեղբ: Այս թուրը պատկանում է երրորդ ենթախմբի տասներորդ տարբերակին:

Շրջանակավոր դաստակով թրերի ավելի վաղ օրինակներ հայտնի են Լևանտից և թվագրվում են մ.թ.ա.II հազ.սկզբով: Այնտեղ դրանք կիրառումից դուրս են գալիս մ.թ.ա.II հազ. երկրորդ կեսից: Նման դաշույնները և թրերըՀայկական լեռնաշխարհում տարածվում են մ.թ.ա.II հազ. կեսերից, իսկ որոշ երկաթե օրինակներ գոյատևում ենմինչև մ.թ.ա.I հազ. երկրորդ քառորդը: Հայկական լեռնաշխարհը հետազոտողների կողմից դիտարկվում է որպես այսզինատեսակի արտադրության հիմնական օրրաններից մեկը:

Հայաստանում նման թրերը և դաշույնները հայտնաբերվել են հարուստ դամբարաններում այլ տեսակի զենքերի,գեղարդների, դաշույնների, սակրերի, գուրզերի, աղեղների և նետերի հետ մեկտեղ: Ենթադրվում է, որ այսդամբարանները պատկանում են զինվորական վերնախավին:

Տվյալ թուրը, Հայաստանում գտնվածներից, ամենաերկարներից է: Շեղբն ունի չորս միջնաջիղ, որոնք սկսում ենխաչարդից և ավարտվում են ծայրի մոտ: Խաչարդի վրա կա հորիզանական ակոս: Խաչարդը դեկորատիվ է և չունիորևէ գործառույթ: Դաստակում կան երեք բարակ բրոնզե թիթեղներ՝ մեկական խաչարդի և գլխիկի մոտ, և մեկը՝կենտրոնում: Դաստակի եզրերը քիչ ճկված են, հավանաբար, փայտե ներդիրներ ամրացնելու համար:

Գլխիկի կենտրոնից ճառագայթաձև փորագրված է ինը գծեր, որոնք կազմում են ինը, հիմքերով դեպի դուրս նայողեռանկյունիներից բաղկացած յուրահատուկ զարդանախշ:

Ժամանակակից Հայաստանի տարածքը, մ.թ.ա.XIII դ., Նաիրի երկրի մի մասն էր կազմում, որը հայտնի էասուրական սեպագրի արձանագրություններից: Ավելի ուշ, սկսած մ.թ.ա.IX դ., այն հայտնի է Էթիունի անունով:Մ.թ.ա.IX-VIII դդ. Էթիունին մտավ Ուրարտու պետության կազմի մեջ:

Հին Հայաստանի մարտիկները, զինված թրերով, այդ թվում այնպիսի օրինակով, ինչպիսին TS001 թրի բնօրինակն էր,պայքարում էին հիմնականում խեթերի, Միտանիի և ասորեստանցիների դեմ:

Պատմական գիտությունների թեկնածու, պրոֆեսոր՝ Ս.Գ. Հմայակյան

ՁԵՌՔԻ ԱՇԽԱՏԱՆՔ



Բոլոր իրերն էլ ձեռքի գործ են: Ձուլումից հետո պատճենը վարպետները լրիվ համապատասխանեցնում են բնօրինակին: Մենք ձգտել ենք, որ բանիմացներին հասու լինի ոչ միայն բնօրինակի վրա եղած յուրաքանչյուր քերծվածք ու ոլորք, այլև այն, խորհրդավոր ու վիպական դարաշրջանի շունչը:

Փայտից պատրաստված յուրահատուկ տուփը, որն ունի իր առանձին ապրանքանիշը նույնպես վերամշակվում է ձեռքի աշխատանքով և ծառայում է որպես վստահելի պահարան այս գործերի համար:

limited edition

“Torgom-S” ընկերության յուրաքանչյուր ստեղծագործություն ունի իր նույնականացման համարը, որը դրոշմված է տիպարի դաստակին և պարտադիր նշված է նաև վկայագրում: Անհատական նույնականացման համարի տառերն ու թվերը տեղեկություն են պարունակում արտադրող ֆիրմայի մասին, նշում են այն, թե տիպարի բնօրինակը թուր է, թե դաշույն, նշում է նաև համապատասխան մոդելային շարքում իրի ունեցած կարգահամարը: Համարը նշանակվում է նաև իր տեղը ընկերության կատալոգում. օրինակ, “TD 006-112” համարը կարելի է վերծանել այսպես՝ T- “Torgom-S”, D – դաշույն, 006 – վեցերորդը դաշույնների շարքում. 112 –ը, իր նմանակների շարքում տվյալ տիպարի անհատական կարգահամարն է:

Իրի տեսակից կախված յուրաքանչյուր պատճենի առավելագուն քանակը կարող է տատանվել 200-2000 միջև, հանգամանք, որը ի սկզբանե նշվում է վկայագրում: Վերջին նմուշը պատրաստելուց հետո կաղապարները ոչնչացվում են: “Tօrgom-S”-ը երաշխավորում է տվյալ տիպարի նշված քանակի անգերազանցելիությունը:

Պատվեր և առաքում

Պատվերը Դուք կարող եք հեռախոսով կամ էլեկտրոնային փոստով, մեր ղեկավարները մոտ ժամանակներս կկապվի Ձեզ, որպեսզի հստակեցնենք առաքման և վճարման. Նաեւ ապրանքը հասանելի է ինքնին արտահանման կետերում տրամադրման, ք.Երևան:

Պատվիրել